Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ուղիղ աղու քաղցկեղ. oncology.am

Ուղիղ աղու քաղցկեղ. oncology.am

Կոլոռեկտալ կամ ուղիղ աղու քաղցկեղ. այս տերմիններով կոչում են հաստ աղում չարորակ նորագոյացությունները: Ինչպես ցանկացած այլ չարորակ ուռուցք, այն բնութագրվում է էպիթելի ախտաբանական աճով` մասնակի կամ ամբողջ օրգանիզմով տարածվելու, մետաստազներ տալու ունակությամբ:

Բարեբախտաբար ուղիղ աղու քաղցկեղը վիրահատելի է (դեպքերի մեծամասնությունում), որի դեմ իրականացվող ճառագայթային բուժումն արդյունավետ է, ինչն ապաքինման երաշխիք է:

Կոլոռեկտալ քաղցկեղ, շրջանները

«0».  ուռուցքը քիչ նկատելի է, տեղակայված է էպիթելի ներսում,

«1». նորագոյացությունը չի գերազանցում աղու 30%-ը և սահմանափակվում է լորձաթաղանթով,

«2».  բաժանվում է 2 տեսակի. Ա. չափերի մեծացմամբ`  մինչև 5 սմ, սակայն առանց մետաստազների  Բ. առանց ուռուցքի օջախի աճի, սակայն ավշային հանգույցների ախտահարմամբ,

«3». նորագոյացությունը գրավում է աղու շրջագծի  ½-ը և ավելին: Կարող է տալ ինչպես եզակի, այնպես էլ բազմաթիվ մետաստազներ: Ախտաբանական գործընթացի մեջ արդեն ներառված են պատերը և շրջակա բջջանքը,

«4».  ուռուցքի չափերը կարող են լինել տարբեր, մետաստազները հասնում են հեռակա օրգաններ: Զարգացման մյուս տարբերակում նորագոյացությունը քայքայվում է ուղիղ աղու հետ միասին՝ ներաճելով կոնքային շրջանի բոլոր հյուսվածքներ և շարունակվում է տարածվել ամբողջ օրգանիզմով:

 

Ուղիղ աղու քաղցկեղ. բուժումը և արդյունքները

Լավագույն արդյունքներ տալիս է համալիր բուժումը: Դրա մեջ մտնում է ճառագայթային և քիմիաբուժությունը, վիրահատական միջամտությունը, դեղորայքային բուժումը և սննդակարգին խիստ հետևելը: Բուժման եղանակների ընտրությունը պայմանավորված է նախևառաջ հիվանդության շրջանով, աղու լորձաթաղանթի վիճակով, հիվանդի ընդհանուր առողջական վիճակով և տարիքով, չարորակ ուռուցքի տեղակայմամբ ու մետաստազների առկայությամբ:  Արդյունավետ բուժման կանխատեսումը բավականին բարձր է: 1-2-րդ շրջաններում հիվանդների ապրելիությունը կազմում է 85%, որը նման բարդ հիվանդության համար գերազանց արդյունք է:

Ուղիղ աղու քաղցկեղ, ժամանակակից խնայող վիրահատական բուժում

Արդյունավետ բուժման գրավականն ամենավաղ շրջանում ուռուցքի հայտնաբերումն է, նորագոյացության և ախտահարված  շրջանների հեռացումը:

Ուղիղ աղու քաղցկեղից ազատվելու առավել խնայող եղանակ է տրանսանալ էնդոմիկրովիրաբուժությունը: Այս եղանակը խոռոչային վիրահատություն չի պահանջում և պատկանում է կետային ազդեցության արդյունավետ եղանակների թվին: Վիրահատությունն իրականացվում է հատուկ սարքով, որն ուղիղ աղի մտցվում է հետանցքով:

Տրանսանալ էնդոսկոպիկ միկրովիրաբուժության առավելություններն են.

  • տեսախցիկի հսկողությամբ ուռուցքի հայտնաբերում և հեռացում,
  • ցանկացած խորության վրա նորագոյացության հատման հնարավորություն,
  • վիրահատությունը կարելի է իրականացնել աղու բոլոր հատվածներում,
  • անհրաժեշտության դեպքում նորագոյացությունը հեռացվում է հարակից բոլոր հյուսվածքների հետ մեկ բլոկով, որը խոչընդոտում է քաղցկեղային բջիջների տարածմանն օրգանիզմում,
  • արյունահոսությունը դադարեցվում է ժամանակակից եղանակներով (կարում, կոագուլյացիա և այլն),
  • արտազատական համակարգի բնական գործունեության պահպանում, մշտական ստոմայի կամ կոլոստոմայի անհրաժեշտության բացակայություն:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ